Քաղաքականություն

Նեթանյահուն՝ բանակին նոր հրահանգներ տալու մասին

Ofelya 162 դիտում
Նեթանյահուն՝ բանակին նոր հրահանգներ տալու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական պետությունում կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ այս շաբաթ բանակին նոր հրահանգներ կտա, գրում է «Ռիա Նովոստի»


«Այս շաբաթվա վերջում ես կհրավիրեմ կառավարության նիստ՝ Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգներ տալու համար, թե ինչպես հասնել սահմանած երեք ռազմական նպատակներին։ Մենք պետք է շարունակենք միասին գործել և միասին պայքարել դրանց հասնելու համար», - ասել է վարչապետը՝ ըստ նրա գրասենյակի կողմից տարածված հայտարարությունների։


Ավելի վաղ կաբինետը Գազայի հատվածում ռազմական գործողության համար սահմանել էր երեք նպատակ, որոնք ներառում են արմատական Համասի շարժման ռազմական և վարչական ներուժի վերացումը, բոլոր պատանդների վերադարձը և պաղեստինյան անկլավի Իսրայելի համար սպառնալիք չներկայացնելը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից