Թրամփի վարչակազմից նշել են` ում են համարում Իրանի ապագա առաջնորդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին համարում է ԱՄՆ-ի համար ամենաընդունելի ապագա Իրանի առաջնորդը: Այս մասին հայտնում է Politico-ն:
Հրապարակման համաձայն՝ 64-ամյա Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նախկինում բազմիցս սպառնացել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պատասխան հարվածներով, Սպիտակ տան կողմից դիտվում է որպես «գործունակ գործընկեր», որը կարող է բանակցել պատերազմի հաջորդ փուլի շուրջ։ Սակայն, վարչակազմը պատրաստ չէ կանգ առնել մեկ թեկնածուի վրա՝ շարունակելով «փորձարկել» մի քանի տարբերակներ։
«Նա լավ տարբերակ է», - ասել է վարչակազմի պաշտոնյաներից մեկը՝ ընդգծելով, որ դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ՝ նշելով, որ «դրանք զգայուն դիվանագիտական քննարկումներ են, և Միացյալ Նահանգները չեն բանակցելու լրատվամիջոցների միջոցով»։