Ռազմական

Հազարավոր բնակիչներ լքում են Դոնեցկը

Vika B. 1 րոպե 886 դիտում
Հազարավոր բնակիչներ լքում են Դոնեցկը

Դոնեցկի շրջանից խաղաղ բնակիչների ամենօրյա տարհանումների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ օրական 300-400-ից հասնելով 600-700 մարդու: Այս մասին հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը:


Պոկրովսկում մնում է ընդամենը մոտ 1300 մարդ։ Քաղաք կարելի է հասնել միայն զինվորականների ուղեկցությամբ, իսկ հումանիտար օգնություն հասցնել չի հաջողվում չդադարող գնդակոծությունների պատճառով։


Տարածաշրջանի շուրջ 150 բնակավայրեր մնում են առանց ջրի, գազի և էլեկտրականության: Ռազմական վարչակազմի տվյալներով՝ 25 հազար մարդ ապրում է առաջնագծին մոտ գտնվող գոտում և օգնության կարիք ունի ձմռան նախաշեմին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից