Ռազմական

Ամերիկացի զինվորականը փորձել է Abrams տանկերի մասին տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանին

Mariam Z. 1 րոպե 390 դիտում
Ամերիկացի զինվորականը փորձել է Abrams տանկերի մասին տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանին

Օգոստոսի 6-ին Տեխասում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Էլ Պասոյից մի զինծառայող՝ Թեյլոր Ադամ Լի անունով։ Նա մեղադրվում է «ազգային պաշտպանության մասին օտարերկրյա հակառակորդին տեղեկատվություն փոխանցելու և առանց լիցենզիայի վերահսկվող տեխնիկական տվյալներ արտահանելու փորձի» մեջ, հաղորդում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։


Ազգային անվտանգության գլխավոր դատախազի օգնական Ջոն Այզենբերգի խոսքով՝ 22-ամյա զինծառայողը հուլիսին փորձել է M1A2 Abrams տանկի շահագործման առանձնահատկությունների մասին տեղեկատվություն փոխանցել Ռուսաստանին։ Պարզել է, որ Թեյլոր Լին, ենթադրաբար, փորձել է ամերիկյան տանկերի խոցելիությունների մասին գաղտնի ռազմական տեղեկատվություն տրամադրել այն անձին, որին նա համարում էր ռուսական հետախուզության սպա՝ ռուսական քաղաքացիություն ստանալու դիմաց:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից