Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուս-բելառուսական համատեղ «Զապադ-2025» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 12-ից 16-ը: Հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների ընդհանուր նպատակը կլինի Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության կարողությունների ստուգումը՝ Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու և հնարավոր ագրեսիան հետ մղելու համար, նշել է պաշտպանության նախարարությունը։
«Բելառուսը վարում է խաղաղասեր քաղաքականություն և իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը»,- նշել է Բելառուսի միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն:
«2025 թվականի զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի Հանրապետության տարածքում», - հիշեցրել է Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Զորավարժությունները կղեկավարի Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբը։