Քաղաքականություն

Հնդկաստանը գնահատում է գագաթնաժողովում գրանցված առաջընթացը

Mariam Z. 1 րոպե 103 դիտում
Հնդկաստանը գնահատում է գագաթնաժողովում գրանցված առաջընթացը

Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակը։


«Խաղաղության ձգտման գործում նրանց առաջնորդությունը խիստ գովելի է։ Հնդկաստանը գնահատում է գագաթնաժողովում գրանցված առաջընթացը։ Առաջընթացը կարող է լինել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Աշխարհը ցանկանում է տեսնել Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250