Քաղաքականություն

Հրապարակվել է Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը

Vika B. 1 րոպե 477 դիտում
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը

Հրապարակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և դրա հետևաքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանը ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով, նրանից կբռնագանձվի 4 միլիոն դրամ։


Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250