Ռազմական

Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. զոհվել են նաև լրագրողներ

Marine 89 դիտում
Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. զոհվել են նաև լրագրողներ

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հասցված իսրայելական հարվածի հետևանքով լրագրողներ են մահացել։ «Al Jazeera»–ին այս մասին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը։


Նախնական տեղեկություններով՝ հարվածի հետևանքով 14 մարդ է մահացել, որոնցից 4-ը լրագրողներ են։ Տվյալները ճշտվում են։


Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250