Ռազմական

Նեթանյահուի որոշմամբ սպանվել է հութինների վարչապետը

Marine 1 րոպե 86 դիտում
Նեթանյահուի որոշմամբ սպանվել է հութինների վարչապետը

Եմենի լրատվամիջոցները հաղորդել են, որ Սանայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի օդային հարվածի հետևանքով զոհվել է հութիների վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին։


«Ալ-Ջումհուրիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ալ-Ռահավին մահացել է Բեյթ Բաուս թաղամասի բնակարաններից մեկում՝ իր մի քանի զինակիցների հետ միասին։ Նրա մահը հաստատել է նաև «Ադեն ալ-Ղադ» թերթը։ Ալ-Ռահավին մոտ մեկ տարի ղեկավարել է հութիների կառավարությունը և համարվում էր վարչական ֆիգուր:


Երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սանայի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հուսիի ելույթի ժամանակ։ 


Արտասահմանյան աղբյուրները նշում են, որ հարվածը հասցվել է այն տներին, որտեղ թաքնվել են շարժման բարձրաստիճան պաշտոնյաները։


Գործողությունը իրականացնելու որոշումը, ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, կայացրել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250