Ռազմական

Իսրայելը պատրաստ չէ Թուրքայի հետ պատերազմելուն․ իսրայելցի գնդապետ

Marine 472 դիտում
Իսրայելը  պատրաստ չէ Թուրքայի հետ պատերազմելուն․ իսրայելցի գնդապետ

«Իսրայելը Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին «կտրականապես պատրաստ չէ», հույս ունեմ, որ այդ կետին չենք հասնի»,- այս մասին է հայտարարել Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող գնդապետ Էրան Լերմանը։


«Իսրայելական բանակը կտրականապես պատրաստ չէ ՆԱՏՕ-ի երկրորդն ամենամեծ բանակը հանդիսացող թուրքական բանակի հետ պատերազմելուն»,-ընդգել է վերջինս։


Լերմանի խոսքով՝ թուրքական ցամաքային զորքերը հսկայական են, և Իսրայելը պետք է խուսափի նման բախումից։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, մասնավորապես՝ «Bayraktar» ԱԹՍ-ները փոխել են տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը։


Լերմանը չի բացառել նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու համար որպես գործիք կարող է օգտագործել Ադրբեջանին։


Հիշեցնենք, որ Թուրքիայում մտահոգված են` Իսրայելը մի օր կարող է հարձակվել իրենց վրա։


Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250