Ռազմական

Հուսիթները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

Marine 1 րոպե 407 դիտում
Հուսիթները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

Հուսիթները հայտարարել են Թել Ավիվի վրա «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» հարված հասցնելու մասին։


Այս մասին հայտնել է «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։


«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով բազմակի մարտագլխիկով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ, որը հարվածել է Ջաֆայի օկուպացված տարածքում գտնվող մի քանի խոցելի թիրախների։ Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին», - ասել է շարժման ներկայացուցիչը հուսիթներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250