Ռազմական

Ռուս զինվորականները գազատարով փորձում են մտնել Կուպյանսկ

Lilit A. 814 դիտում

Ռուս զինվորականները գազատարով փորձում են մտնել Կուպյանսկ: Այս մասին հայտնել էր ուկրաինական OSINT DeepState նախագիծը։


Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը երրորդ անգամ օգտագործել է գազատարը՝ ուկրաինական զորքերի կողմից վերահսկվող քաղաքի ծայրամասում հենակետ հիմնելու համար։ Այս անգամ՝ Խարկովի մարզի Կուպյանսկում։


Խողովակաշարով անցնելու համար ռուս զինվորականները «կառուցել են մի ամբողջ լոգիստիկ զարկերակ», գրում են վերլուծաբանները։ Դրանով դեպի Կուպյանսկի ծայրամաս ճանապարհը տևում է 4 օր։


Տեղեկությունը հաստատել են նաեւ ռուս Z-բլոգերները։ Նրանք հրապարակել են գործողության կադրեր։


Հիշեցնում են, որ ռուս զինվորականները նույն մարտավարությունն են կիրառել Կուրսկի մարզի Սուջա և Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքներ մտնելու համար: 


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250