Ռազմական

Ռուսաստանը հարվածել է Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանին

Marine 118 դիտում
Ռուսաստանը հարվածել է Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանին

Լենինգրադի մարզի KINEF նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, այն արդեն մարվել է, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։


«KINEF գործարանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Զոհեր չկան», - գրել է նա իր Telegram ալիքում։


Գործարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգից մոտավորապես 111 կմ հեռավորության վրա։


Բացի այդ, Կիրիշի քաղաքի մոտակայքում խփվել է երեք անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ Դրոզդենկոն հայտնել էր Կիրիշի շրջանում մեկ ոչնչացված անօդաչու թռչող սարքի մասին։  Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250