Ռազմական

Գազայում զոհվածների իրական թիվը այն չէ, ինչ ներկայացված է պաշտոնական տվյալներով

Marine 1 րոպե 162 դիտում
Գազայում զոհվածների իրական թիվը այն չէ, ինչ ներկայացված է պաշտոնական տվյալներով

Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։


Այս մասին հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։


«Գազայում զոհվածների թիվը 65 հազար է, որոնցից ավելի քան 75 տոկոսը կանայք և երեխաներ են: Իրականում մենք պետք է մտածենք 680 հազար թվի մասին, քանի որ սա այն թիվն է, որը որոշ գիտնականներ և հետազոտողներ համարում են Գազայում իրական զոհերի թիվը», – ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250