Ռազմական

ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր արևելյան թևի երկինքը՝ թուրքական օդային հսկողության համակարգերով

Marine 1 րոպե 369 դիտում
ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր արևելյան թևի երկինքը՝ թուրքական օդային հսկողության համակարգերով

ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր արևելյան թևի երկինքը՝ օգտագործելով թուրքական օդային հսկողության համակարգը։


Վերջերս անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերից հետո Լեհաստանը և Ռումինիան պլանավորում են օգտագործել թուրքական Merops  օդային հսկողության համակարգը։ DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համակարգի վերաբերյալ վարժանքները շուտով կսկսվեն։


Գործակալության փոխանցմամբ՝ վերջին անօդաչու թռչող սարքերի միջադեպերին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գործընկերները հույս ունեն թուրքական օդային հսկողության համակարգի կարճաժամկետ տեղակայման վրա։ DPA-ի փոխանցմամբ՝ այս ուղղությամբ առաջին քայլերը կձեռնարկվեն արդեն հաջորդ շաբաթ։


Համակարգը կարող է տեղադրվել ուղղաթիռների վրա և ունակ է թշնամու համակարգերը հայտնաբերել ամպերի և փոշու միջով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250