Քաղաքականություն

Ռուբիոն Լավրովի հետ բանակցությունների ընթացքում կրկնել է հակամարտությունը դադարեցնելու` Թրամփի կոչը

Vika B. 651 դիտում
Ռուբիոն  Լավրովի հետ բանակցությունների ընթացքում կրկնել է հակամարտությունը դադարեցնելու` Թրամփի կոչը

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում կրկնել է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը։ Այս մասին հայտարարել են պետդեպարտամենտում:


ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու համար:


Նշենք` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հանդիպում են անցկացնում Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250