Հասարակություն

Իրանում մահապատժի են ենթարկել վեց մարդու

Lilit A. 1 րոպե 306 դիտում
Իրանում մահապատժի են ենթարկել վեց մարդու

Իրանում մահապատժի է ենթարկել վեց մարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետ կապերի մեջ:


Հայտնում է Mehr գործակալությունը:


Մեղադրյալներն ընդունել են մի քանի բռնի գործողությունների, այդ թվում՝ անվտանգության ուժերի չորս աշխատակիցների սպանության և Իրանի Խորամշահր քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության համար պատասխանատվությունը։


Ըստ հրապարակված տեղեկությունների, սեպտեմբերի 29-ին Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Բահման Չուբի Ասլին, որը «Իրանում Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկն էր»։


Հունիսին Իրանը մահապատժի է ենթարկել երեք անձի, որոնք մեղավոր են ճանաչվել Մոսադի հետ համագործակցության և սպանության համար օգտագործված սարքավորումների մաքսանենգության մեջ։


Օգոստոսին մահապատժի է ենթարկվել Մոսադի համար լրտեսության մեջ մեղադրվող մեկ այլ տղամարդ։ Իշխանությունները պնդում են, որ նա տեղեկություններ է տրամադրել իրանցի միջուկային գիտնականի մասին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250