Ռազմական

12-օրյա պшտերшզմի ընթացքում հարևան երկրներից ԱԹՍ-ներ են ներթափանցել Իրան. իրանցի գեներալ

Mariam Z. 1 րոպե 887 դիտում
12-օրյա պшտերшզմի ընթացքում հարևան երկրներից ԱԹՍ-ներ են ներթափանցել Իրան. իրանցի գեներալ

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր «մի շարք հարևան երկրներից», ինչը փաստագրվել է՝ բողոք ներկայացնելու նպատակով, հաղորդում է Mehr-ը։


Գեներալ Գուդարզին այս հայտարարությամբ հանդես է եկել երկրի իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված արարողության ժամանակ։


«12-օրյա պատերազմի ընթացքում, որը մեզ պարտադրվել է սիոնիստական ռեժիմի կողմից, որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել անօդաչու սարքեր և քվադրոկոպտերներ։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և ներկայացրել համապատասխան հաղորդումներ։ Մեր սահմանապահները նկատել են, որ երեք միկրոավտոբուսներ գտնվում էին հարևան երկրի տարածքում և այնտեղից անօդաչու սարքեր և փոքր ինքնաթիռներ արձակում։ Երբ մենք տեղեկացրեցինք այդ երկրի սահմանապահներին, նրանց զորքերը միջոցներ ձեռնարկեցին՝ բախման ընթացքում սպանելով երեք անձի, և մյուներին ձերբակալելով»,-ասել է գեներալը։


Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ նվիրված Մուհամմեդ մարգարեին, որոնց կմասնակցեն զինված ուժերը և տեղական բնակչությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250