Ռազմական

ԱԹՍ-ները գրոհել են Ղրիմի խոշորագույն նավթային տերմինալը

Vika B. 1 րոպե 121 դիտում
ԱԹՍ-ները գրոհել են Ղրիմի խոշորագույն նավթային տերմինալը

Հոկտեմբերի 6-ի գիշերը Ուկրաինական դրոնները հարձակվել են Ղրիմի վրա։ Պայթյունները որոտացել են «Սակի» և «Կաչա» օդանավակայանների հարևանությամբ, Թեոդոսիայում, Եվպատորիայում և Սիմֆերոպոլի շրջանում: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:


Թեոդոսիայի նավթային տերմինալին հասցված հարվածի հետևանքով պայթել է վառելիքի բաքը, սկսվել է ուժեղ հրդեհ, որը կարելի է դիտարկել տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնապես թերակղզու ռուսական իշխանությունները դրոնների գիշերային հարձակման և դրա հետևանքների մասին ոչինչ չեն հայտնել։


Թեոդոսիայի նավթաբազայում կարող է պահվել մինչև 250 հազար տոննա վառելիք, որից օգտվում է ինչպես ռուսական նավատորմը, այնպես էլ ցամաքային զորքերը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250