Ռազմական

Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի հետախուզական տվյալներ ստանալու համար․ Պեսկով

Marine 499 դիտում
Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի հետախուզական տվյալներ ստանալու համար․ Պեսկով

Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի Ուկրաինայում մարտական ​​գործողությունների ժամանակ հետախուզական տվյալներ ստանալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


«Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, այդ թվում՝ տիեզերական հնարավորությունները՝ կատարելու հատուկ ռազմական գործողության առջև ծառացած բոլոր խնդիրները», – ասել է Կրեմլի խոսնակը:


Պեսկովը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի այն պնդումները, թե Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է արբանյակային հետախուզական տվյալներ՝ Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածների համար։


Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Օլեգ Ալեքսանդրովն «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել էր, որ Կիևն ունի «Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի համագործակցության փաստեր» առ այն, որ անցկացվում է Ուկրաինայի տարածքի արբանյակային հետախուզություն՝ ռազմավարական թիրախների խոցման նպատակով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250