Ռազմական

Անընդունելի է զորքերի տեղակայումը Աֆղանստանում․ Լավրով

Marine 1 րոպե 164 դիտում
Անընդունելի է զորքերի տեղակայումը Աֆղանստանում․ Լավրով

Մոսկվայում անընդունելի են համարում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Աֆղանստանի տարածքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հաստատում ենք Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև նրա հարևան պետությունների տարածքում ցանկացած պատրվակով երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը»,-ասել է նա Մոսկովյան ձևաչափի 7-րդ նիստում՝ բացելով Աֆղանստանի հարցով խորհրդակցությունները:


Նախարարն ընդգծել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ուժային ներկայությունը «կարող է հանգեցնել ապակայունացման և նոր հակամարտությունների»:


Նախարարը նաև կոչ է արել արևմտյան երկրներին նպաստել Աֆղանստանի տնտեսության վերականգնմանը, վերադարձնել յուրացվածը և պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնման, Աֆղանստանի տնտեսությանը և ենթակառուցվածքներին տասնամյակների ընթացքում հասցված վնասի փոխհատուցման համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250