Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում օգտագործվել է 1100 տոննա ջուր. մանրամասներ հրդեհաշիջման աշխատանքներից

Mariam Z. 1 րոպե 85 դիտում
Նուբարաշենի աղբավայրում օգտագործվել է 1100 տոննա ջուր. մանրամասներ հրդեհաշիջման աշխատանքներից

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է 1100 տոննա ջուր և իրականացվել 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։


Կան հրդեհի ծխացող օջախներ։


Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250