Հասարակություն

Կրասնոդարի օդանավակայանում սահմանափակվել է թռիչքային երթևեկությունը

Vika B. 1 րոպե 765 դիտում
Կրասնոդարի օդանավակայանում սահմանափակվել է թռիչքային երթևեկությունը

Կրասնոդարի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման աշխատանքները։


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ին, սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։


Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են՝ բացառապես ավիատրանսպորտի ուղևորների և անձնակազմի անվտանգության նկատառումներով։


Նշենք, որ ռուսական մի շարք օդանավակայաններ վերջին ամիսներին պարբերաբար կիրառում են նմանատիպ ժամանակավոր սահմանափակումներ՝ տարբեր տեխնիկական կամ եղանակային պատճառներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250