Հասարակություն

Վանա լիճը շարունակում է արագորեն չորանալ

Vika B. 1 րոպե 521 դիտում
Վանա լիճը շարունակում է արագորեն չորանալ

Թուրքական հասարակական կազմակերպությունները հայտնում են, որ Վանա լիճը շարունակում է արագորեն չորանալ։ Վերջին տարիներին լճի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշներին։


Մասնագետների խոսքով՝ խնդիրը պայմանավորված է երկարատև երաշտով, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմամբ և կլիմայական փոփոխություններով։


Լճի ջրի մակարդակը փոխվել վերջին 17 տարվա ընթացքում։ Տեսանելի է, որ նախկինում ջրով ծածկված տարածքների մեծ մասը այժմ վերածվել է չոր հողի։


Շրջակա միջավայրի պաշտպանները կոչ են անում իշխանություններին ձեռնարկել հրատապ միջոցներ՝ կանխելու լճի ամբողջական չորացման վտանգը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250