Հասարակություն

Երևանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը

Mariam Z. 932 դիտում
Երևանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից


Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։


Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։


Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։


Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250