Քաղաքականություն

Բայրամովը հանդիպել է ԵՄ հատուկ բանագնացին. քննարկել են Բաքու-Երևան հարաբերությունները

Vika B. 1 րոպե 90 դիտում
Բայրամովը հանդիպել է ԵՄ հատուկ բանագնացին. քննարկել են Բաքու-Երևան հարաբերությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոյին։


Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, Բաքվի և Եվրամիության համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։


Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250