Քաղաքականություն Կարևոր

Քաղաքացու բերանը փակել և եկեղեցուց հանել են՝ նրա անվտանգությունից ելնելով. Փաշինյան

Vika B. 209 դիտում
Քաղաքացու բերանը փակել և եկեղեցուց հանել են՝ նրա անվտանգությունից ելնելով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպը, երբ կարգալույծ քահանայի մատուցած «պատարագի» ժամանակ քաղաքացի Հայկ Դորունցին ուժով դուրս էին բերել եկեղեցուց։


«Պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել։ Ասել են, որ որոշումը կայացվել է նաև այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել։ Դրա համար է այդ քայլն արվել»,- նշել է Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։


Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Դորունցը «իրավունք չունեք պատարագ անել» խոսքերով ընդհատել էր կարգալույծ հոգևորականի արարողությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250