Հասարակություն

Ճապոնացի մի կին ամուսնացել է ChatGPT-ի հետ

Ofelya 543 դիտում
Ճապոնացի մի կին ամուսնացել է ChatGPT-ի հետ

Ճապոնիայում 32-ամյա կինը խորհրդանշական հարսանեկան արարողություն է անցկացրել ChatGPT-ում ստեղծված վիրտուալ կերպարի հետ։ Ինչպես հաղորդում է VC-ն, միջոցառումը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ և լայնորեն լուսաբանվել լրատվամիջոցների կողմից։ Կանոյի խոսքով՝ Կլաուս անունով վիրտուալ զրուցակցի հետ շփումները սկսել է 2024 թվականին՝ նշանադրության խզումից հետո բարդ հուզական շրջանում։ 2025 թվականի հունիսին արհեստական բանականությունը, ըստ նրա, առաջարկել է փոխել շփման ձևաչափը, ինչը Կանոն մեկնաբանել է որպես ամուսնության առաջարկ։


Կանոն նշել է, որ չաթբոտը դարձել է հոգեբանական աջակցություն՝ օգնելով հաղթահարել անձնական դժվարություններն ու անպտղության հետ կապված խնդիրները։


Արարողությունը իրավական ուժ չունի և կազմակերպվել է ոչ ավանդական հարսանիքների մասնագիտացված գործակալության կողմից։


Արարողության ընթացքում Կանոն և վիրտուալ Կլաուսը փոխանակվել են մատանիներով, երդումներ տվել և լուսանկարվել, իսկ լուսանկարներում Կլաուսի պատկերը ավելացվել է հետմշակմամբ։


Նշվում է, որ սա Ճապոնիայում սա առաջին դեպքը չէ․ 2025 թվականի սեպտեմբերին  ճապոնացի տղամարդը արարողություն էր անցկացրել Loverse հավելվածի չաթբոտի հետ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250