Հասարակություն

Պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ մանրամասներ

Ofelya 1 րոպե 391 դիտում
Պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ մանրամասներ

Քաղաքացին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել՝ տեղեկացնելով, որ թունավորված երեխային անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց։


ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի և Արշակունյաց խաչմերուկում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։


Պարեկները մի քանի րոպեում հասել են դեպքի վայր և երեխային ծնողների հետ միասին տեղափոխել բժշկական կենտրոն։ Նշվում է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250