Հասարակություն

Նանար անունով արջին Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխել են

Vika B. 225 դիտում
Նանար անունով արջին Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխել են

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:


Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։


Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Այս վարքը, ըստ FPWC-ի մասնագետների, ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250