Ադրբեջանը Ռուսաստանից սպասում է պաշտոնական ներողության
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետ կապված վերջին միջադեպից հետո։
Նա նշել է, որ իրադարձությունից անմիջապես հետո առաջացել են «որոշակի թյուրիմացություններ» և «զգացմունքային լարվածություն», սակայն Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում հաջորդող հանդիպման ընթացքում։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանից սպասում է չորս քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, պատասխանատուների պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում։
«Հենց այս հարցերը կարգավորվեն, մենք թյուրիմացության էջը կշրջենք և շարունակելու ենք երկու երկրների միջև բնականոն, բարիդրացիական հարաբերությունները»,— ընդգծել է նա։