Քաղաքականություն
Մադուրոյի դեմ դատավարությունը կսկսվի ոչ շուտ, քան 2027 թվականին․ Bloomberg
Vika B.
1 րոպե
180 դիտում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր ներկայանալու է ԱՄՆ դատարան՝ նախնական դատական լսման շրջանակում։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ առաջիկա նիստը լինելու է բացառապես ձևական բնույթի։ Դատարանը կընթերցի ներկայացված մեղադրանքները, կսահմանի նախնական միջնորդությունների ժամանակացույցը և կքննարկի խափանման միջոցի հարցը։
Ըստ պարբերականի՝ Մադուրոյի ազատ արձակումը գրավի դիմաց համարվում է քիչ հավանական։ Միաժամանակ նշվում է, որ գործի նյութերի ծավալն ու իրավական բարդությունը ենթադրում են երկարատև նախապատրաստական փուլ։
Աղբյուրների գնահատմամբ՝ գործի բուն քննությանը դատարանը կանցնի միայն մի քանի տարի անց, և դատավարության ակտիվ փուլը կարող է սկսվել ոչ շուտ, քան 2027 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Vika B.
1 րոպե
190
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
Vika B.
1 րոպե
249
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Vika B.
1 րոպե
1,188
Կանխատեսվում է դժվարին տարի Զելենսկու համար. The Guardian
Vika B.
1 րոպե
72
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
51
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
215
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
353