Հասարակություն

Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի Բրիժիտ Մակրոնի գործով․ մանրամասներ

Inesa Sukiasyan 1 րոպե 106 դիտում
Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի Բրիժիտ Մակրոնի գործով․ մանրամասներ

Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի։ Այս մասին հաղորդում է France Info-ն:


Նրանք համացանցով լուրեր են տարածել, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է եղել: Մեղավոր ճանաչվածների թվում են ՏՏ ոլորտի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ և սոցիալական աշխատող։


Դատարանի կողմից նշանակված առավելագույն պատիժը ութ ամիս պայմանական ազատազրկում էր։ Մեղադրանքի կողմը նախկինում մեղադրյալների համար միջնորդել էր վեց ամսից մինչև մեկ տարի պայմանական ազատազրկում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից