Հասարակություն

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. իրականացնում են մաքրման աշխատանքներ

Ofelya 52 դիտում
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. իրականացնում են մաքրման աշխատանքներ

Հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250