Հասարակություն

Կնախընտրեի ակումբի սեփականատիրոջ դերը. Մեսի

Inesa Sukiasyan 1 րոպե 136 դիտում
Կնախընտրեի ակումբի սեփականատիրոջ դերը. Մեսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչով կցանկանար զբաղվել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։


«Ես ինձ չեմ տեսնում մարզիչի դերում։ Ավելի շատ հավանում եմ ակումբի կառավարիչի գաղափարը, բայց եթե ընտրելու հնարավորություն լիներ, կնախընտրեի ակումբի սեփականատիրոջ դերը։


Սեփական ակումբն ունենալը, ամենաներքևից զարգացնելը, երիտասարդ խաղացողներին զարգանալու հնարավորություն տալը և կարևոր բանի հասնելը գրավիչ գաղափար է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։


Մեսիի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ դեկտեմբերի 31-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250