Հասարակություն

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Inesa Sukiasyan 1 րոպե 84 դիտում
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Փետրվարի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից