Քաղաքականություն

Մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ. Լավրով

Mariam Z. 1 րոպե 222 դիտում
Մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ. Լավրով

Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ։ Այդ մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք զանգահարում են և խնդրում են մեզ չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում»,- ասել է Լավրովը։


Նրա խոսքով՝ նման փակ և գաղտնի շփումների ընթացքում եվրոպացի առաջնորդների հնչեցրած հայտարարությունները էականորեն չեն տարբերվում նրանց հրապարակային դիրքորոշումներից։


«Նույն հին կոչերը. եկեք վերջ տանք ռուս-ուկրաինական պատերազմին, ինչ-որ բան պետք է արվի»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250