Այլ

Լուրերը մեկ տողով. Զենքի հայտնաբերում, դանակահարություն Շիրակում. տարածաշրջանային ու միջազգային զարգացումներ

Lilit T. 1 րոպե 185 դիտում
Լուրերը մեկ տողով. Զենքի հայտնաբերում, դանակահարություն Շիրակում. տարածաշրջանային ու միջազգային զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:


• Ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել են ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և սառը զենքեր։ ՆԳՆ-ն հայտնում է, որ միջոցառումները շարունակվում են։


• Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը որոնվում է:


• Գյումրիի դեպքի պատճառը կապված է եղել ավտոմեքենայի վարելու և կայանելու շուրջ տարաձայնության հետ։


• Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տարանցման համար։


• Թբիլիսիի հետ քննարկվել են երկկողմ տրանսպորտային ծրագրերն ու փոխկապակցվածության զարգացումը։


• Իրանում հրապարակվել է վերջին ցույցերի ընթացքում զոհվածների ամբողջական ցուցակը՝ ավելի քան երեք հազար անունով։


• Թեհարնի իշխանությունները նշում են, որ բողոքի ալիքը պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով։


• ԱՄՆ-ն հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող նավի։ Գործողության հետևանքով կան զոհեր: 



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից