Հասարակություն

Կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ․ կլինեն անջատումներ․ Ջրային կոմիտեի նախագահ

Ofelya 535 դիտում
Կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ․ կլինեն անջատումներ․ Ջրային կոմիտեի նախագահ

Երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ, այսինքն, կլինեն անջատումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։


Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին որոշումը չի քննարկել կոմիտեի հետ և չի տեղեկացրել դրա մասին:


Հավելենք՝ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Հայաստանում խմելու ջուրը գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը կանջատվի, ինչը հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը: Նախօերին, սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից