Իրանի ԶՈՒ-ն հարվածել է ամերիկյան նավթատար տանկերին
Իրանի զինված ուժերը հարվածել են ամերիկյան նավթատար տանկերին Պարսից ծոցի հյուսիսային հատվածում։ Այդ մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
ԻՀՊԿ տվյալներով՝ հրթիռը խոցել է ամերիկյան տանկերը, որը գտնվում էր Պարսից ծոցի հյուսիսային շրջանում։ Նշվում է, որ հարձակումը իրականացվել է՝ ԻՀՊԿ ծովային ստորաբաժանումների կողմից, և հարվածից հետո նավը բռնկվել է։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը նախկինում հայտարարել էր՝ ռազմական իրավիճակի դեպքում Օրմուզի նեղուցով անցման կանոնների վերահսկողությունը կարող է գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքում՝ միջազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն։
Հայտարարության մեջ այլ մանրամասներ կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։