Քաղաքականություն

Հորմուզում իրավիճակը սրվել է, նավարկությունը նվազել է 95%-ով. ՄԱԿ

Ofelya 1 րոպե 194 դիտում
Հորմուզում իրավիճակը սրվել է, նավարկությունը նվազել է 95%-ով. ՄԱԿ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հորմուզի նեղուցով նավերի օրական տեղաշարժը կտրուկ նվազել է՝ կրճատվելով ավելի քան 95 տոկոսով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցին։


Փաստաթղթի համաձայն՝ նավարկությունը նեղուցում գրեթե կաթվածահար վիճակում է հայտնվել։ Տրանսպորտային հոսքերի նման կտրուկ անկումը հանգեցրել է էներգակիրների և պարարտանյութերի մատակարարումների խափանումների։


Զեկույցում նշվում է, որ իրավիճակը սրվել է հատկապես մարտի սկզբին, երբ օրական նեղուցով անցնող նավերի թիվը չի գերազանցել տասը։ Սա զգալիորեն ցածր ցուցանիշ է համաշխարհային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղու համար։


Հորմուզի նեղուցը համարվում է միջազգային էներգետիկ փոխադրումների կարևորագույն հանգույցներից մեկը, և այնտեղ նավարկության սահմանափակումը անմիջապես ազդում է համաշխարհային շուկաների վրա։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250