Ռազմական

Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը

Mariam Z.
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վարչակազմի ներսում առկա դիրքորոշումները։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։


Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ գաղափարը չի համարում արդյունավետ, սակայն ընդգծել է, որ կաջակցի նախագահի որոշմանը։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտնել է, որ աջակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործողության նպատակը սահմանափակվի ռազմական հարվածով և չուղղվի ռեժիմի փոփոխությանը։


Ռազմական ղեկավարությունը ներկայացրել է հնարավոր ռիսկերը, սակայն չի հանդես եկել բացահայտ առարկություններով։ Իրավաբաններն արձանագրել են, որ նման գործողությունը կարող է համարվել իրավաչափ։


Միաժամանակ քաղաքական թիմը զգուշացրել է հնարավոր բացասական արձագանքների մասին, սակայն որոշման ընդունումը հետաձգվել է։ Պարբերականը ընդգծում է, որ քննարկումների ընթացքում որևէ կողմ կտրուկ չի փորձել արգելափակել այդ նախաձեռնությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից