Հասարակություն
Գյումրեցի կնոջը 102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է սպանել․ ՇՄ դատախազը չի հերքել
Gohar Vardanyan
616 դիտում
Նախօրեին դեռևս չպարզված հանգամանքներում ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է Գյումրիի համայնքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակցուհի 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղ.ն:
Galatv.am-ը գրում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, նրան ծեծելով սպանել է ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող: Այս տեղեկությունը չի հերքել և չի հաստատել ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Գյումրիի համայնքապետարանից հայտնեցին, որ իրենց տեղեկություններն էլ սակավ են կատարված միջադեպի վերաբերյալ:
Ջուլիետա Ղ.ն Գյումրիի համայնքապետարանում է աշխատել 2015 թվականի ապրիլից: Lրատվամիջոցին Գյումրիի համայնքապետարանից հայտնել են, որ կինը «նորմալ, մարդամոտ և շատ պարտաճանաչ աշխատող է եղել»։
Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում՝ դեկտեմբերի 2-ին: Կնոջը հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Ստացած վնասվածքները եղել են հիմնականում գլխի շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Gohar Vardanyan
1,875
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Gohar Vardanyan
1,175
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Gohar Vardanyan
1 րոպե
850
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
Gohar Vardanyan
826
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
213
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
420
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
276
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
1 րոպե
265