Հասարակություն
Գյումրու կոնսերվատորիայի տնօրենն ավելի քան 121 միլիոն դրամ է յուրացրել
Gohar Vardanyan
617 դիտում
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է:
Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամի կողմից իր ղեկավարած նույն հասարակական կազմակերպությանը 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3.000.000 ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, և ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ չարաշահումների և յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Gohar Vardanyan
1,876
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Gohar Vardanyan
1,175
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Gohar Vardanyan
1 րոպե
850
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
Gohar Vardanyan
826
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
213
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
421
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
276
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
1 րոպե
265