Պատահարներ
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Gohar Vardanyan
524 դիտում
Շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելու, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելու և այլնի հետ: Գույքային առումով պետության օրինական շահերին պատճառված վնասը կազմել է 23.553.817.000 ՀՀ դրամ:
Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ծրագրի Տրանշ 1-ի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարը, նախատեսված հատվածում շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու իսպանական ընկերության ղեկավար անձանց, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմված միջանկյալ վճարման վկայագրերում ներառել է աշխատանքների ծավալների վերաբերյալ կեղծ՝ կրկնակի տվյալներ, կատարել հավելագրումներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 1.9 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով խատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և նա քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
Gohar Vardanyan
743
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Gohar Vardanyan
1 րոպե
722
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
463
Փարիզում ցույցերին են միացել շտապօգնության աշխատակիցները
Gohar Vardanyan
1 րոպե
453
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
687
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,589
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347