Պատահարներ
Փարիզում ցույցերին են միացել շտապօգնության աշխատակիցները
Gohar Vardanyan
1 րոպե
454 դիտում
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Շտապօգնության առնվազն 100 աշխատակից փակել է Փարիզի կենտրոնական ճանապարհները: Շտապօգնության մեքենաները կայանել են Համաձայնության հրապարակում և մոտակա կամրջի վրա՝ Ազգային ժողովի շենքից ոչ հեռու: Բուժաշխատողները միացրել են մեքենաների ձայնային ազդանշանները և փակել են մուտքը դեպի Ռիվոլի փողոց:
Բուժաշխատողները պահանջում են չեղարկել սոցիալական ապահովագրության և բժշկական նշանակության փոխադրումների ֆինանսավորման մասին նոր օրենքը: Ըստ ցուցարարների՝ նոր օրենքը նախապատվություն է տալիս փոխադրող խոշոր ընկերություններին, քանի որ ավելի փոքր ընկերությունները չեն կարողանա մրցակցել գնային քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արդեն շուրջ 3 շաբաթ է՝ շարունակվում են բողոքի ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ: Շաբաթ օրը տեղի ունեցած աննախադեպ անկարգություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարությանը հանձնարարել է երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
Gohar Vardanyan
743
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Gohar Vardanyan
1 րոպե
722
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Gohar Vardanyan
524
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
464
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
688
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347