Պատահարներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
Gohar Vardanyan
744 դիտում
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի թե Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում:
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների, նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը հայտարարել էր, թե վերջին շրջանում իրենք մտահոգիչ լուրեր են ստանում. քաղաքացիները տեղեկություններ են հաղորդել, որ ընտրակաշառքի բաժանման պրոցես է սկսվել:
«Չեմ կարծում, որ դա մեծ ծավալի կլինի, դուք գիտեք, որ նաև Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց մեկ դեպքի հետ կապված: Մենք ունեցել ենք էս ձևի ինֆորմացիա Գյումրիում և Կոտայքի մարզում: Ես կոչ եմ անում ոստիկանությանն ուշադիր հետևել այդ քաղաքական ուժերին»,- ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Gohar Vardanyan
1 րոպե
722
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Gohar Vardanyan
524
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
464
Փարիզում ցույցերին են միացել շտապօգնության աշխատակիցները
Gohar Vardanyan
1 րոպե
454
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
688
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347