Պատահարներ
Քրեական հեղինակություններին պարզաբանվել է, որ զերծ մնան ընտրական գործընթացներից
Gohar Vardanyan
1 րոպե
412 դիտում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և վերջինիս ենթակայության տակ գտնվող ոստիկանության բաժինների ծառայողները իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ» անունը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Օպերացիայի ընթացքում ոստիկանության բաժիններ են տարվել ավելի քան 40 անձինք, որոնց մի մասը Լոռու մարզում քրեական հեղինակություններ են համարվում, մի մասը՝ նախկինում դատապարտված են եղել ՀՀ քր-օր-ի տարբեր հոդվածներով, մեծ մասն էլ Վանաձորում հայտնի մականունավորներ են եղել, որոնց մասին տեղի բնակչությունը տեղյակ է լինում ընտրությունից ընտրություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության բաժիններում նշված անձանց պարզաբանվել է, որ զերծ մնան ընտրությունների քարոզարշավին և ընտրական գործընթացներին «խաղեր տալուց», հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Երեկվա այս օպերացիայի արդյունքում որոշ «հեղինակություններ» լքել են ոչ միայն Լոռու մարզը, այլ ընդհանրապես՝ Հանրապետության տարածքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
Gohar Vardanyan
743
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Gohar Vardanyan
1 րոպե
722
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Gohar Vardanyan
524
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
464
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
688
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347