Քաղաքականություն
Առաջարկում եմ՝ առաջնագիծ գնան ոչ թե երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները․ Բաղդասարյան
Gohar Vardanyan
373 դիտում
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը եւ պետության կողմից իրականացվող քայլերին:
«Այսօր մեր սպաները ստանում են չնչին աշխատավարձ, պետք է վճռական քայլեր իրականացնել՝ սպաների բնակարանային հարցերը լուծելու համար: Պետությունը պետք է լինի երաշխավորը, որ զինծառայողն ունենա բնակարան, որ Հայաստանում սպան ապրի արժանապատիվ կյանքով: Դա պետության պարտքն ու պատասխանատվությունն է մեր զինվորների եւ սպաների նկատմամբ»,- նշել է նա։
Բաղդասարյանի կարծիքով՝ երկամյա զինծառայությունը պետք է փոխարինել մեկ տարով, իսկ առաջնագիծ գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները: «Դրանք շատ թանկ չեն, պետբյուջեի միջոցները լիովին բավարար են խելացի կառավարման միջոցով մեր զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով պատել, իսկ սահմանի մի շարք հատվածներում անվտանգությունը դեռեւս ժեշտի բանկաներով են պաշտպանում»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,549
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Gohar Vardanyan
1,068
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
93
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
361
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,345
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279