Քաղաքականություն
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել․ Փաշինյանը հակադարձում է Պուտինի օգնականին
Gohar Vardanyan
406 դիտում
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- ասել է նա։
Հատկանշական է, որ Փաշինյանը օրեր առաջ տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը թողնել գալիք տարվան, ինչին, ըստ Փաշինյանի, ինքը չի առարկել, համաձայնել է։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով:
Դրանից հետո վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Ուշակովի հայտարարությունը հերքել էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,549
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Gohar Vardanyan
1,067
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
88
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
349
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,343
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278